Рубрика: Без рубрики

Влияние сети интернета на подростков

Интернет может играть большую роль в жизни людей, например, люди целыми днями проводят в социальных сетях, но есть и люди, получившие образование благодаря Интернету. Я провожу в Интернете 1-2 часа в день, потому что у меня мало свободного времени. На мой взгляд, несовершеннолетние должны входить в Интернет, потому что несовершеннолетние тоже имеют право быть образованными, быть более грамотными, а если они уже взрослые, то уже могут заходить в социальные сети.

Рубрика: Без рубрики

Տնային աշխատանք 23․02․2022

Կարդա’ ,,Խոսք սկսնակ բանաստեղծներին,, հոդվածը։ 

Մի քանի նախադասությամբ ներկայացնել հոդվածի ասելիքը։ 
Այս հոդվածն ավելի կարևոր դեր կխաղա այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գրող։ Ուզում է ասել, որ բանաստեղծները կարող են լինել նաև ընկերներ, և ոչ ոք իր անձի շուրջը չի մնում, բոլորն էլ ուրիշներից օրինակներ են վերցնում, որոնցով էլ նմանվում են այլ մարդկանց, այդպես էլ գրողներինն է, նրանք էլ են օրինակ վերցնում իրենցից մեծ գրողների կամ իրենց նախնիներից, ովքեր եղել են գրող։

Դուրս բերել կարևոր միտք արտահայտող տողերը։ 
Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։

Рубрика: Без рубрики

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց Ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

Рубрика: Без рубрики

Դասարանական աշխատանք 23․02․2022

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում:  պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:
Տարիներն եկան։
Տղան եկավ։
Տղան ընկավ։

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը եկավ:
Գույներով լի գարունը եկավ ժամանակից շուտ մեր երկիր։

Մենք չենք լռում: 
Մենք երբեք չենք լռում։

Տարիներ անցան: 
Հետաքրքիր տարիների արագ անցան։