Рубрика: Без рубрики

Պարբերական համակարգի մասին

Ինչու են դասակարգել տարրերը։
Քիմիական տարրերը միմյանցից տարբերելու համար անհրաժեշտ է դրանք անվանել: Քիմիական յուրաքանչյուր տարր ունի իր հատուկ անվանումն ու քիմիական նշանը:Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով:

Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ։
Քիմիական տարրերը բաժանվում են երկու խմբի` մետաղների և
ոչ մետաղների, ուստիև պարզ նյութերը նույնպես կարող են լինել մետաղական և ոչ մետաղական: Քիմիական տարրերի անուններով անմահացել են նաև մեծ գիտնականների անունները՝ կյուրիում, ֆերմիում, էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում: Քիմիական տարրերի նշաններն ու անունները հաճախ կապված են լինում դրանց հայտնաբերման պատմության կամ օգտագործման հետ:

Ինչու էր թերի այդ դասակարգումը
Այդ դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ և ոչ մետաղներ, որոնք ունեն մետաղական հատկություններ:

Պարբերական համակարգի ստեղծումը
Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար: Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում:

Մենդելեևի կյանքը և գործունեությունը
Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը ռուս գիտնական-հանրագետ՝ քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, տնտեսագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ։ 1869 թվականին բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։

Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը
Ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911թ.-ին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից:

Պարբերությունը և նրա նշանակությունը

Անհրաժեշտ է յուրացնել քիմիական այբուբենը՝ տարրերի քիմիական նշանները: Դրանց օգնությամբ դուք կսովորեք գրել բառեր՝ քիմիական բանաձևեր, իսկ դրանց հիման վրա գրել նախադասություններ՝ քիմիական ռեակցիաների հավասարումներ:
Քիմիական տարրերի նշանները մեծապես նպաստել են քիմիայի զարգացմանը: Դա այբուբենի նման հանճարեղ մի գյուտ էր, որը հնարավորություն ընձեռեց՝ ցանկացած նյութի բաղադրություն արտահայտելու տարրերի նշաններից կազմված քիմիական բանաձևով և հասկանալի ներկայացնելու քիմիական փոխարկումները (ռեակցիաները):

Խմբեր և ենթախմբեր
Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբից` գլխավոր և 
երկրորդական: Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր 
պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:

Рубрика: Без рубрики

Հարավ-Արևմտյան Ասիա

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  • Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական, Արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը։ Այդ սահմաններում այն զբաղեցնում է 6,6 մլն կմ2տարածք։

  • Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Հարավ-Արևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են կլիման, ջրային ավազանները, բնական ռեսուրսները, աշխարհագրական դիրքը: Զարգացած են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Հարավ-Արևմտյան Ասիան հարուստ է նաև նավթով, գազով, օգտակար հանածոներով, անապատներով և բուսականությամբ։

  • Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

Հարավ-արևմտյան Ասիայում տղամարդկանց թիվը ավելի մեծ է, որովհետև այնտեղ հիմնական կրոնն է համարվում մահմեդականությունը։ Այսինքն այդ ամենը կարող է կախված լինել նաև կրոնից։ Նաև կարող է ավելի մեծ լինել թիվը աշխատուժի պակասի պատճառով։

  • Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթով, գազով, օգտակար հանածոներով, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներով և այլն։