Рубрика: Без рубрики

Փետրվարի 14-18

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ գիտեք Առաջին համաշխարհային պատերազմի մասին
    Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և ավարտվել 1918 թվականի նոյեմբերի 11-ին։ Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով, փլուզվել են Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը և Գերմանական կայսրությունը, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
  • Ի՞նչ մարդկային ռեսուրսներ էր ընդգրկում պատերազմը և ինչպիսի կորուստներ ունեցավ մարդկությունը պատերազմի ավարտին
  • Ի՞նչ խնդիրներ էին լուծում Օսմանյան կայսրությունը և Ռուսաստանը այս պատերազմում
    Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Օսմանյան կայսրությունն որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
  • Առաջին համաշխարհային պատերազմը ինչպիսի նշանակություն ունեցավ հայության համար
    Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։
Рубрика: Без рубрики

Տնային աշխատանք 10․02․2022

  • Կարդացե՛ք ,,Երկիր Նաիրի,, շարքի բանաստեղծությունները, առանձնացրե՛ք ձեզ դուր եկածները:
    Կարդացել եմ «Չեմ դավաճանի իմ Նվարդին» բանաստեղծությունը և այդ բանաստեղծության շնորհիվ Տերյանն ուզում էր ասել, որ չի դավաճանի հայերեն լեզուն
    Կարդացել եմ «Այստեղ է լացել իմ մայրը» բանաստեղծությունը և այդ բանաստեղծության շնորհիվ Տերյանն ուզում է ասել, որ ուր էլ գնաս և ուր էլ լինես դու կկարոտես քո տունը։

Ընթերցանության նյութեր 

Ուսումնասիրության, հետազոտական աշխատանքի թեմաներ 

  • Վահան Տերյանը և ռուսերեն լեզուն
  • Տերյանը մեր օրերում 

Տեսանյութ Տերյանի մասին

Рубрика: Без рубрики

Տերյանը մեր օրերում

Մեր օրերում կարծես, թե սկսել են շատ քիչ ուսումնասիրել հայ բանաստեղծներին, հայ գրականությունը: Հիմա եզակիները կարող են ասել Տերյանից ինչ-որ բանաստեղծություն, որ հիշում են կամ էլ շատ են սիրում: Տերյանը ունի շատ գեղեցիկ և զգացմունքային բանաստեղծություններ սիրո մասին, որոնք շատ յուրահատուկ և տարբերվող սիրո խոստովանություններ կլինեին: Ես շատ մարդկանցից հարցումներ եմ արել և գրեթե բոլորը համոզված էին, որ մեր օրերի սիրահարների համար դա կլինի ուղղակի հետամնացություն և ոչ ավելին: Կարծում եմ, որ Տերյան արտասանելը և նվիրելը երբեք էլ հետամնացություն չի լինի: Թերևս մեր օրերում կան մարդիկ, ովքեր դեռ հասկանում են Տերյանի բանաստեղծությունները, նրանց խորությունը և դա հետամնացություն չեն համարում: Հուսով եմ Տերյանը երբեք չի համարվի հետամնացություն: Այսօրվա սիրահարների համար ավելի կարևորը նյութականն է, գումարն է, բայց իմ կարծիքով այդ ամենից առավել կարևոր է սերը, յուրօրինակությունը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սիրահար զույգ կարող էր սիրո խոստովանություն անել Տերյանի միջոցով: Հարցումների ընթացքում նաև իմացա, որ տարիներ առաջ ոչ այդքան հաճախ, բայց կհանդիպեինք սիրահարների, ովքեր իրար Տերյան կնվիրեն, քան այժմ: Տերյանը իմ ամենասիրելի բանաստեղծներից է և նրա բանաստեղծությունները ես նույնպես շատ սիրում եմ և կցանկանայի, որ մեր օրերի երիտասարդությունը Տերյան ընթերցելը, նվիրելը հետամնացություն չհամարեր:

Рубрика: Без рубрики

Վահան Տերյանը և ռուսերեն լեզուն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի  Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Рубрика: Без рубрики

Տնային աշխատանք 14․02․2022

1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Բոցավառ կրակ, սառը ջուր, բերքատու հող, մաքուր օդ, խելացի երեխա, փոքր տուն։

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Սիրել մարդկանց, կտրտել թուղթը, մատուցել պատվերը, մոտեցնել հեռախոսը, հանգստացնել ընկերոջը։

3. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: 
Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
Անիմաստ անհագստացնել, շատ սովորել, ուղևորվել ճանապարհորդության, կեղտոտվել դուրսը։

4. Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:

Օրինակ`

հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը, լավ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն, գործարանի ծխնելույզներ, հատել անտառը, քաղաքում հանդիպել, ընկերներին հրավիրել, արագ տարածվել, հանդիպել խոչընդոտների:
Մեքենաների օգնությունը – ինչերի՞ օգնությունը։
Լավ բերք – ինչպիսի՞ բերք
Արդյունաբերական ձեռնարկություններ – ինչպիսի՞ ձեռնարկություններ
Ֆիզիկոսների ընկերություն – ո՞ւմ ընկերությունը
Գործարանի ծխնելույզներ – ինչի՞ ծխնելույզներ
Հատել անտառը – ինչը՞ անտառը
Քաղաքում հանդիպել – որտե՞ղ քաղաքում
Ընկերներին հրավիրել – ո՞ւմ ընկերներին
Արագ տարածվել – ինչպե՞ս արագ
Հանդիպել խոչընդոտների – ինչերի՞ հանդիպել

Рубрика: Без рубрики

Ձմեռային ճամբարային առաջադրանքներ․

Մոգական քառակուսիներ:

Մոգական քառակուսի անվանում են այն աղյուսակը, որում 1, 2, 3, … թվերը գրված են մեկ անգամ և յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր  սյունակում, յուրաքանչյուր անկյունագծով  գտնվող թվերի գումարը հավասար են իրար:

Խնդիր 1.

Գծել 3×3 քառակուսի: Տեղադրել 1-9 թվերը այնպես, որ այն դառնա մոգական:

1,2,3,4,5,6,7,8,9:

123
456
789

Խնդիր 2.

Գծել 3×3 քառակուսի: Տեղադրել 4-12 թվերը այնպես, որ այն դառնա մոգական:

456
789
101112

Խնդիր 3.

Մոգական Եռանկյուն:

1-9 թվերը տեղադրիր  շրջաններում այնպես, որ եռանկյունը լինի մոգական

Рубрика: Без рубрики

I Want My Mummy

February 10-17

istock_000010448029small

READ THE TEXT AND ANSWER THE QUESTION.

WHAT DO YOU DO WHEN YOU ARE AWAY FROM HOME AND YOU GET SICK?

Living abroad more often than not means living in a completely new and unknown place as well. Normally this is fine, you get to meet a load of fun new people, live with exciting new friends or try out the experience of living alone. You are never really tempted to stay in and laze about on the internet as there is too much to do and see. It is exciting. But there are times where this does become a problem, at least for me, this is when I am sick.

In Mexico, travellers’ sickness happens to everyone at one point or another. (An interesting fact: In Mexico travellers’ sickness is affectionately known as Montezuma’s revenge. Supposedly it is the revenge that the last Aztec emperor who was at power during the time of the Spanish conquest exacts on European visitors) I am lucky in that I lasted 2 and half months before I succumbed.

It hasn’t been all bad, many of my friends and colleagues have been helping me taking me to the doctor and the pharmacy, helping me to get medicines and explain all the weirdSpanish medical words that I don’t understand, however none of this makes up for the fact that I am sick and my mum is 1000s of miles away and unable to look after me. It is quite sad and pathetic, I know. I am meant to be a strong independent woman who can live wherever she wants and adapt to anything. But when I get sick I regress to the childlike state of wanting my mum to bring me cut up apples, take my temperature and generally look after me. All while telling me that everything will be alright and I will get better soon. It is wonderful to realise that I have many friends who care and worry about me, but none of them can even come close to taking the place of my mum when I am sick.

Discussion
What do you do when you are away from home and you get sick?

Աղբյուր

New words
abroad-արտասահման
unknown-անհայտ
experience-փորձություն
succumbed-երթարկվել է
to take to the doctor-տանել բժշկի, pharmacy-դեղատուն, medicines-դեղորայք, independent-անկախ,