Рубрика: Մայրենի

Թելադրություն

Հարուստ է խոսրովի հինավուրց ամտառի կենդանական ու բուսական աշխարհը: Նրա մթին թավուտներում վխտում են այծյամներն ու կխտարները, արջերն ու վարազները: Անտառում լսվում են նրանց աշխույժ շարժումների ձայները: Զգույշ մոտենում եմ քարակոփ ժայռին ու բարձրանում վեր: Ներքևում տեսնում եմ բրդոտ մորթով, ծուռ թաթերով, մի սևամազ հսկա արջ: Բրդոտը մոտենում է վիթխարի կաղնուն և  ուսից իջեցնում է հսկա գերանը: Գերանի մի ծայրը գետնին ,իսկ մյուսը բարձրացնում դնում ծառի ճեղքին: Սանդուղքի պես մի բան է ստացվում: Քաղցրասեր արջն ուզում էր հասնել մեղվի փեթակին:

Реклама
Рубрика: բնագիտություն

Բույսերի բազմացումն ու տարածումը

Բազմաբջիջ ջրիմուռները բազմանում են վեգետատիվ և սեռական եղանակով։ Սեռական բազմացումը կատարվևմ է անբարենպաստ պայմանների դեպքում։ Միանման թելիկները պատվում են լորձով, մոտենում և միանում են միմյանց, նրանց բջիջների միջև առաջանևմ են կամրջակներ որոնցով մի բջջի պարունկությունն անցնում է մյուսի մեջ։ Կորիզները միաձուլվում են առաջացնում են զիգոտ, որը պատվում է թաղանթով։ Հանգստի շրջանից հետո զիգոտից առաջանում է դուստրսպորոգիրա։ Սեռական բազմացման այդ եղանակը կոչվում է Կոնյուգացիա։ciklamen_uhod.jpg

Рубрика: բնագիտություն

Բակտերիաներ

EscherichiaColi_NIAID
Բակտերիաներ (հին հուն․՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմներիթագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Рубрика: բնագիտություն

Սնկեր

suՍնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա:  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝
Կենդանական
Բուսական
Սնկերի

Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական: Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ: Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան : Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները:

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին: Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727թ.- ֆրանցիացի կենսաբան  ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են:

Рубрика: English

Foods

Cafe worker: Next please. What would you like?
Levon: Can I have Pizza Pepperoni, please?
Cafe worker: Of course, you can. What else?
Levon: Can I have ice-cream with strawberry and a cup of tea?
Cafe worker: Yes, of course. You should pay 3000drams.
Levon: Please, take 5000drams.
Cafe worker: Please, take your 2000drams change.
Levon: Thank you very much.
Cafe worker: You are welcome.

Рубрика: English

Why the Hare has no Tail

Long long ago the animals had no tails or very small ones. One day the Lion asked all the animals to come to him to get good tails. It was cold that day and it was raining. Tha hare had only a short little tail but he did not like to go out and said to the other animals, “Please, bring me a tail. I can’t go anywhere when it rains.”

“What tail do you want to have?” the animals asked him.

“Oh, any tail will be good for me. But it must not be too long or too short.”

Some time later the animals came back and each animal had a beautiful tail. But nobody brought a tail for the hare.

I think that some of them forgot about the hare, some had no time, some could not find a good tail for the hare.

But I know this: if you must do something, don’t ask others to do it for you. Don’t forget about the hare with his short little tail!

Рубрика: հայրենագիտություն

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել էՆախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։
Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 19261928 թվականներին սովորել էՎրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[1]։
19291932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։
19321934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։
1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։
1936 թվականին տեղափոխվել է Երևան։
19361941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։
19411943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։19411963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։
1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։
Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։
1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։
1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։
19491951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։
1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։
19511973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։
1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։
1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։
1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։