Рубрика: Իրավունք

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
    Առաջին հերթին ամենակարևոր իրավունքը մարտական գործողությունների մասնակցելն է։ Կրկին մեծ կարևորություն է ներկայացնում զինծառայողի զինվորական հավաքների մասնակցելը։ Զինծառայողը իրավունք ունի զորավարժությունների մասնակցության և նա նաև ունի իրավունք կատարելու իր պաշտոնական և իրեն կարգադրված պարտականությունները։ Նա նաև իրավունք ունի իր արժանապատվության և պատվի համար վիճելու և դրանք պաշտպանելու։
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն
    Զինծառայողը պարտավոր է անձնուրաց կերպով ծառայել իր ազգի և ժողովրդի համար։ Զինծառայողը պարտավոր է խստորեն պահել և պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։ Զինծառայողը պարտավոր է լինել կարգապահ, ազնիվ և խիզախ և պարտավոր է անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին։ Եվ ամենակարևորը՝ զինծառայողները պետք է հարգանք տածեն մեկը մյուսի նկատմամբ։

Օգտվել կից հղումից

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
  • Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ
  • Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը
Рубрика: Իրավունք

Դատական համակարգը Հայաստանում

Հարցեր՝

  • Ով է դատավորը
    Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են` օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները, վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները և դատավորները: Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով: Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ:
  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
    Ոչ, դատավորը չի կարող զբաղվել քաղաքականությամբ
  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
    Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝
    1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց
    2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:
  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են
    Դատավորը՝ դատական համակարգում, կարևորագույն պաշտոնն է, ով էլ որոշում է կայացնում։ Ըստ օրենքի, դատավորը պարտավոր է լինել արդար իր որոշման մեջ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ կան դատավորներ ովքեր, թե՛ սեփական շահի պատճառով կամ մեծ գումարի պատճառով, դատի ավարտին վորոշում են այլ ձև։ Մենք չենք կարող վստահ լիներ, որ յուրաքանչյուր դատ անցնում է արդար։
  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար
    Օրինակ՝ կարող է անմեղ մարդու դատել։
    Խախտումը այն է, որ եթե չի ապացուցվել տվյալ անձի մեղքը, պետք չէ նրան դատել։

Ընթացք՝

Ուսումնասիրել ՝

Սահմանադրական դատարանը

Ընդհանուր իրավասության դատարանը

  • Առաջին ատյանի
  • Վերաքննիչ
  • Վճռաբեկ դատարանները

Հարցեր՝

  • Որն է բարձրագույն դատական ատյանը
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:
    Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:
  • Ովքեր են Երդվյալ ատենակալները
    Երդվյալ ատենակալները՝ որպես դատական համակարգի կարևորագույն մաս, առկա են զարգացած երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում և այլ շատ երկրներում։ Երդվյալ ատենակալները նիստի ժամանակ ուսումնասիրում են փաստաբանների, պաշտպանների, մեղադրյալների ցուցմունքները, իսկ վերջում հայտնում իրենց կարծիքը՝ արդարացնում են մեղադրյալին, թե ոչ։ Երդվյալ ատենակալները դատական համակարգում հատուկ անձիք են, ովքեր մասնակցում են դատական նիստերին, իսկ նիստի ավարտին պես ներկայացնում իրենց դիրքորոշումը և որոշումը։ Երդվյալ ատենակալների մեծամասնությամբ ընտրված պատասխանի հետ, դատավորը պարտավոր է հաշվի նստել։ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում Երդվյալ ատենակալներ չկան։
Рубрика: Իրավունք

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 9

1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ոք ունի ազատության իրավունք և նրան ոչ ոք չի կարող ենթարկել ձերբակալման կամ նրան պահել կալանքի տակ։
2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ձերբակալման ենթարկվող անձ, պետք է պարտադիր ունենա հստակ ձերբակալման պատճառ և պետք է պարտադրի նշվի այն օրենքները, որոնք նա խախտել է։
3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ձերբակալված կամ կալանավորված անձին, պետք է արագ կերպով հասցնել, այն մարդու մոտ ով պետք է կայացնի վերջնական որոշումը։ Իսկ վերջնական դատավճիռն պետք է կայացվի հստակ երաշխիքների վրա։
4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:
Այս կետում խոսվում է, որ յուրաքանչյուր ձերբակալված անձի գործը քննվում է դատարանի կողմից, վերջնական որոշումը դատարանինն է, կալանավորել, թե ազատել այդ անձին։
5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման։
Այս կետում խոսվում է, որ եթե անձը կալանավորված կամ ձերբակալված է անօրինական ձևով, ուրեմն դատարանի որոշմամբ արդարացնում են, վերականգնում նրա իրավունքները, անգամ փոխհատուցում տրված վնասի դիմաց։

Рубрика: Իրավունք

Աշխատանքային օրենքներ, որոնք կան այլ երկրներում, բայց չկան Հայաստանում

Օրենք 1․ Նոր Զելանդիայում, եթե աշխատանքային վայր աշխատողը ներկայանա որևէ զվարճալի գլխարկով, ապա գործատուն իրավունք կունենա զրկել նրանց իրենց աշխատավարձի 10%-ից, քանի որ դա համարվում է դրեսս-կոդի խախտում։

Օրենք 2․ Անգլիայում ծաղրածուին չի կարելի անվանել «ծաղրածու», քանի որ դա վիրավորանք է համարվում:

Օրենք 3․ Ճապոնիայում աշխատողները ամսվա ընթացքում մեկ երկուշաբթի կարող են չգնալ աշխատանքի, որպեսզի քնեն։ Այս օրենքը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայում շատ հաճախ մարդիկ բավականաչափ չեն հասցնում քնեն։

Рубрика: Իրավունք

Աշխատանքնային օրենսդրությունը և դրանով կարգավորող հարաբերությունները

Հարցեր՝

  • Ո՞րն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Պարտադիր աշխատանքը, այն է, որ անձը պարտադիր աշխատում է, քանի որ ունի կնքված պայմանագիր, իսկ հարկադիր աշխատանքը, այն է, որ անձը աշխատում է ստիպված։
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    Կան շատ նախադրյալներ, բայց ընդհանուր պայմանագրի նախադրյալները որոշում է տվյալ գործատուն։
  • Աշխատանքային փորձաշրջան ո՞ր դեպքում է սահմանվում
    Աշխատանքնային փորձաշրջանը սահմանվում է, որ գործատուն ստուգի իր աշխատողի ընդունակությունները։
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի
    Առաջին հերթին գործատուն պետք է պահանջի՝ անձը հաստատող փաստաթուղթ, կրթության որակավորման մասին վկայական և վկայական առողջական վիճակի մասին։ Իսկ եթե աշխատողը անչափահաս է պետք է ծնողի՝ որդեգրողի կամ հոգեբարձուի գրավոր համաձայնությունը։
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
    Ըստ հոդված 22-ի ՝ ԱՊ կնքելիս կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան հանձնարարվող աշխատանքի համար բանվորի կամ ծառայողի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Փորձաշրջանի պայմանները պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման հրամանում: Փորձաշրջանի ընթացքում բանվորների ու ծառայողների վրա լիովին տարածվում է աշխատանքային օրենսդրությունը: Փորձաշրջանի ժամկետը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ: Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս, տեղապահման (բրոնյայի) հաշվին հայրենական պատերազմի հաշմանդամներին աշխատանքի ուղարկելիս: Փորձաշրջան չի սահմանվում նաև այլ վայր ուղարկելու համար աշխատանքի ընդունելիս և այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն աշխատանքի փոխադրելիս:

    Ըստ հոդված 23-ի ՝ փորձաշրջանի տևողությունը, ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված, չի կարող ավելի լինել երեք ամսից, իսկ առանձին դեպքերում, համապատասխան արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելովվեց ամսից: Փորձաշրջանի տևողության մեջ չեն մտցվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանը և մյուս ժամանակաշրջանները, երբ աշխատողը աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:

    Ըստ հոդված 24-ի՝ եթե փորձաշրջանի ժամկետն անցել է, իսկ բանվորը կամ ծառայողը շարունակում է աշխատանքը, նա համարվում է փորձաշրջանն անցկացրած, և աշխատանքային պայմանագրի հետագա դադարեցում թույլատրվում է միայն ընդհանուր հիմունքներով: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատողին ազատում է աշխատանքից առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելու և առանց արձակման նպաստ վճարելու: Բանվորը կամ ծառայողը իրավունք ունի աշխատանքից նման ազատումը բողոքարկել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, իսկ համապատասխան դեպքերում վերադաս մարմնին:
  • Աշխատանքային արձակուրդ
    Կան աշխատանքային արձակուրդի 4 տեսակներ՝ մայրության, հայրության, վարձատրվող և չվարձատրվող։
    Մայրության՝ Տևողությունը 1․5-2 տարի, բայց ընթացքում նա վարձատրվում է։
    Հայրության՝ Տևողությունը 30 օրվա մեջ 1 շաբաթ։
    Վարձատրվող՝ Տևողությունը 24-34 օր, այդ օրերի ընթացքում նա վարձատրվում է գործատուի կողմից։
    Չվարձատրվող՝ Տևողությունը կրկին 24-34 օր, բայց այս դեպքում չի վարձատրվում գործատուի կողմից։
  • Աշխատանքից ազատում
    Աշխատանքից ազատման համար պետք է լուծվի գործատուի և աշխատողի միջև կնքված պայմանագիրը։ Պայմանագիրը լուծվում է տարբեր ձևերով։ Օրինակ, եթե աշխատողը ունի առողջական խնդիր նա կարող է լուծել պայմանագիրը և դուրս գալ աշխատանքից։ Բայց, եթե չկա, ինչ-որ խնդիր նա պետք է 30 օր շուտ տեղեկացնի գործատուին, որպեսզի նա հասցնի գտնել նրան փոխարինող։
Рубрика: Իրավունք

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
    Հասարակական կազմակերպությունն այն կազմակերպությունն է, որը ստեղծված չէ պետության կամ կառավարության կողմից և շահույթ չի հետապնդում։
  • Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
    Պետական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություն է։
  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
    Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։
  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
    Այո, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձ է, քանի որ գրանցված է հարկային դաշտում: Նաև ունի սեփական կոդն ու կնիքը։

Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Рубрика: Իրավունք

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգ

Գնահատման համակարգը ցանկացած ուսումնական հաստատությունում և ցանկացած կրթական համակարգում միշտ քննարկվում է, ողջունվում և քննադատվում։ Դպրոցը, այս առումով, ևս բացառություն չէ։ Շատերը կարծում են, որ գնահատականը աշակերտի կատարած աշխատանքի փոխհատուցումն է։ Եթե աշակերտը լավ է աշխատում, ապա գնահատվում է լավ։ Իսկ հակարակ դեպքում գնահատվում է այնքան, որքան աշխատում է։ Գնահատականները դպրոցում ապահովում են մրցակցություն։ Աշակերտները երբեմն միմյանց հետ համեմատվելով ցուցաբերում են նախանձախնդրություն և ձգտում ստանալ դասարանի ամենաբարձր գնահատականները։ Բայց կա նաև մեկ այլ կարծիք, որ գնահատականը դրվում է սուբյեկտիվ ձևով և հաճախ հիասթափեցնում են աշակերտին։ Իմ կարծիքով գնահատականները դպրոցում հանելու պարագայում խառնաշփոթ կսկսվի։ Երեխաները կսկսեն գլուխ պահել և լավ չսովորել։ Մրցակցությունը կվերանա, գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, շատերը կսկսեն չսովորել և այլն։ Ես չեմ շեշտում, որ մենք սովորում ենք գնահատականների համար, սակայն գնահատականները մեզ միշտ սթափ են պահում և ստիպում են մեր վրա աշխատել։ Ես չեմ ցանկանա, որ դպրոցում գնահատականներ չլինեն։

Рубрика: Իրավունք

Ինքնաստուգման առաջադրանքներ

1․ Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։
Այո, որովհետև իրենք ունեն մանկավարժի ատեստավորում։
2․ Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։
Ոչ, քանի որ ըստ 2019 թվականին դուրս եկած օրենքի ուսուցիչը պարտավոր չէ լինել մանկավարժական աշխատող։
3․ Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։
Վարչական աշխատողներն են տնօրենը և փոխտնօրենը։ Վարչական աշխատողներն անմիջական կապ ունեն կրթության վարչության և ԿԳՄՍ նախարարության հետ։
4․ Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական այլ աշխատողները։
Այլ մանկավարժական աշխատողներն են՝ գրադարանավարը և կազմակերպիչները։

Рубрика: Իրավունք

Առաջադրանքներ 9

9-րդ դաս իրավունք

7. 31 հոկտեմբեր-12 նոյեմբեր

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝
1․ Ունի իրավունք մասնակցելու դպրոցի հետ կապված քննարկումներին։
2․ Ունի իրավունք դասը անցկացնելու իր սեփական սկզբունքներով, քանի որ դասավանդողին պետք չէ պարտադրել, պետք է դասավանդողը հասկանա, թե ինչպես ավելի հեշտ կլինի ընկալել դասը և փորձի անցկացնել այդպես։
3․ Ունի իրավունք պայքարել իր իրավունքների համար։
4․ Ունի իրավունք անհատական վերաբերմունք ցույց տալ՝ գնահատելով աշակերտներին, քանի որ աշակերտներին դպրոցում գնահատելու իրավունքը տրված է մանկավարժներին։
5․ Ունի իրավունք դասավանդել կահավորած և լուսավոր դասասենյակում
, քանի որ դասը անցկացնելու համար անհրաժեշտ են հարմարավետ պայմաններ։

Պարտավոր է՝
1․ Հասկանալ երեխաներին, քանի որ առանց երեխաներին հասկանալու մանկավարժը չի կարող աշխատել երեխաների հետ։
2․ Օգնել երեխաներին հնարավորություն չափով,
հարկ եղած դեպքում օգնել։
3․ Պարտավոր է երեխաների վրա ազդել միայն լավ հատկանիշներով
, քանի որ երեխաները մանկավարժների հետ շատ շփում են ունենում և պետք է նրանցից սովորեն միայն լավը։
4․ Պարտավոր է երեխաների մեջ սերմանել իրենց սեփական եսը։
5․ Պարտավոր է դաստիարակել երեխաներին։

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր: