Рубрика: Без рубрики

Միություն և առաջադիմություն կուսակցություն

Միություն և առաջադիմություն՝ թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալը և Աքիլ Մուխթարը։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի՝ Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խաչատուր Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ։ Ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Վերածնունդ» կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների զորքերը մտել են Կոստանդնուպոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։ 1919-1920 թվականներին Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիռն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Рубрика: Без рубрики

Урок 11

Упражнение 1
Перепишите предложения, вставляя пропущенные буквы и расставляя знаки препинания.
1. Ничего не понимая Сергей вглядывался в бледную полоску света, идущую от лестницы. (Воробьёв К.)
2. Рыбаки откашливаясь и снимая шапки, вошли в избу. (Чесноков И.)
3. Лодка прошуршав в камышах, мягко ткнулась в песчанный берег. (Князев Л.)
4. Трапинка шла вдоль высокого прибрежного обрыва, извиваясь в тени столетних маслин. (Куприн А.)
5. Зыбин вошёл и не спрашивая разрешения, снял трубку. (Домбровский Ю.)

Упражнение 2
Отметьте предложения с нарушением норм употребления деепричастий.

1.Определивши направление и силу ветра, можно прогнозировать изменения в погоде.

2.Сломив сопротивление противника, батальон занял село.

3.Заговорив о делах, мы забыли о времени.

4.Что имеем – не храним, потерявши – плачем.

5.Потерявши книгу, принесите в библиотеку другую.

Упражнения 3.

От данных глаголов образуйте деепричастия, использовав, где возможно, суффиксы -А,-Я, -В, -ВШИ, -ШИ, -УЧИ, -ЮЧИ.

Прочищать-прочищая, прочистить-прочистив, обуть-обув, обувать-обувая, шагать-шагая, откликнуться-откликнуши, откликаться-откликавши, тонуть-тонув, танцевать-танцевая, участвовать-участвовав, предчувствовать-предчувствовая, предупредить-предупредивши, предупреждать-предупреждав, прекратить-прекратив, прекращать-прекращая, носить-носив, нести-неся, возить-возив, быть-бывши, бывать-бывав, написать-написав, завязать-завязая, намазать-намазав, мурлыкать-мурлыкая, кричать-кричая, крикнуть-крикнув, колебать-колебая, звучать-звучая, сидеть-сидевши, сесть, выжечь, смять, протереть-протерев, бить-биючи, стать-ставши, брить, ошибиться, реветь-ревев, дать-давши, есть.

Рубрика: Без рубрики

Վահան Տերյանի բանաստեղծություններ

1. Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա,
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հընամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ Է հիմա…
Ժըպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում,
Մի քաղցր հուզում, արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված հոգսըդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ և երա՛զ և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյանք անուշ և ա՛նհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք և մահ — փա՜ռք և օրհնություն…

Այս բանաստեղծության մեջ նշվում է այն ամենի մասին ինչը կատարվում է գարնան ընթացքում և նկարագրում մարդկանց։

2․ Գարնանամուտ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այս բանաստեղծության մեջ գարնան հետ արթնանում է մի սիրո պատմություն

Рубрика: Без рубрики

Դասարանական աշխատանք 02․02․2022

1. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

Իր ամբողջ կյանքում (զուրկ, զերծ) զուրկ է եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտ, երթևեկ) ելումուտ էին անում պարսպադռնից։

2. Տրված հականիշներն օգտագործեք նույն նախադասության մեջ։ 

Պարսավել-դրվատել, ապառիկ-կանխիկ
Նա պարսավել էր տղային, բայց տղան արժանի էր դրվատանքի։
Կինը ցանկանում էր կանխիկ վճարել, բայց ընտրեց ապառիկ։

3. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկ-տգեղ, ծանոթ-անծանոթ, կամեցող-չկամ, բախտավոր-անբախտ

4. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:

Հետևյալ առավոտ՝ դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին: 
Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում: 
Նա կամենում էր ստուգել՝ որոնք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա ավելորդ մարդիկ չվերցնեն: Իր հարյուր զինվորներից նա 
ընտրեց միայն ութսունին, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներն էին: 
Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա` յուրաքանչյուր լաստին հատկացնելով ութ զինվոր, իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում:

5. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ

Տեղաբնակ                 որևէ

Կոփածող                   ժայռաբեկոր

Սիրասուն                  տոչորվել

Կտրվածք                    շնչասպառ

Մտամոլոր                  միաձայն

Շնչահեղձ                     ջրանցք

Որտեղ, ժայռակոփ, սիրատոչոր, շնչակտուր, միամիտ, ջրահեղձ։