Рубрика: Ձմեռային ճամբար 2023

«Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ»

  • Գոհար Իսկանդաևյանի ջոկատի հետ

Հունվարի 10, ժ.՝ 11:00-12:00՝ առաջին հանդիպում, քննարկման նախագծի ներկայացում, աշխատանքի բաժանում։

Մասնակիցներ՝ Գոհար Իսկանդարյանի ջոկատ

Ես ավելի շատ հետևորդ եմ, քանի որ հետևորդների պարտականությունները ավելի քիչ են և առաջնորդի դերը ավելի դժվար է։ Կան մարդիկ, ովքեր շատ լավ են առաջնորդում և իրենց այդ ունակություններով կարողանում են կազմել հիանալի թիմեր, բայց հետևորդի դերում մարդիկ կարող են շատ աջակցել իրենց առաջնորդին և իրականում հետևորդը նույնպես ունի մեծ դեր և կարևորություն։

Այսօր մենք տիկին Սոֆյա Այվազյանի հետ քննարկեցինք բանավեճ և քննարկում թեմաները։ Այս թեման շատ ընդարձակ է, իր բնույթով շատ հետաքրքիր է և պետք է շատ ուսումնասիրել, որպեսզի հասկանալ ամբողջ թեման։ Ներկայացրեցինք մեր տեսակետերը, լսեցինք մեր ջոկատի սովորողների տեսակետերը, նաև լսեցինք տիկին Սոֆյայի տեսակետը և ամփոփեցինք թեման։

Առաջնորդ՝
Առաջնորդություն կամ այլ կերպ ասված լիդերություն, որևէ մի խմբում առաջնորդելու մղում, մարդկանց խմբի մոտիվացման արվեստ է, որպեսզի հասնեն հիմնական նպատակներին։ Կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը հանգում է փոքր խմբերում առաջնորդի հանդես գալուն։ Առաջնորդումը բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է՝ անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու՝ հանուն կազմակերպության նպատակների իրականացման։ Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է։Առաջնորդումը խմբում ձևավորվում է հուզական, գործնական և տեղեկատվական բաղադրիչների հիման վրա։

Բանավեճ՝
Բանավեճ, վեճ, վիճաբանություն, բանավոր քննարկում, վիճելի կամ հրատապ հարցի շուրջ երկու կողմերի տարբեր հիմնավորումների, փաստարկների, պնդումների ու ապացույցների ձևակերպում ու մտքերի հանրային, բանավոր արտահայտում։ Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման և դրանց միջոցով փաստարկների ձևակերպման արդյունք։ Հանրային երկխոսության այս տարատեսակի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները ոչ թե մեկը մյուսին ապացուցեն իրենց ճշմարտացիությունը, այլ` երրորդ կողմին։ Այդ պատճառով մասնակիցների կիրառած վերբալ և ոչ վերբալ միջոցները նպատակ ունեն լսարանի մոտ ձևավորել որոշակի կարծիք վիճաբանության առարկա խնդրի վերաբերյալ։

Բանավեճի նպատակը՝
Պարզ և հասկանալի խոսքով։
Վստահություն ունենա. լավ մատուցելու դեպքում կարող եք ստիպել, որ ձեզ հավատա։
Տպավորիչ լինի. այնպես արեք, որպեսզի մասնակիցները հիշեն ձեր ասածները։

Оставьте комментарий