Рубрика: Թարգմանական նախագիծ

Հետաքրքիր փաստեր Բորդոյի մասին

  • Բորդոն տեղակայված է Ֆրանսիայի Հարավ-արևմուտքում։
  • Այն ֆրանսիական գինիների առաջատար արտադրողներից է։
    Նախկին քաղաքացիների թվում էր հայտնի հռոմեացի բանաստեղծ Աուսոնիուսը։
    Քաղաքն ունի հարուստ պատմություն, և դա կարելի է տեսնել ավելի քան 5000 շենքերի ճարտարապետության մեջ։
  • Բորդոյի թանգարաններից շատերը ցուցադրում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արտեֆակտներ։
  • Ժամանակակից արվեստի ավտոբուսը, որը շրջում է քաղաքով, հիանալի միջոց է իմանալու նրա կապը արվեստի աշխարհի հետ։
  • Այն ունի Եվրոպայի ամենամեծ առևտրի կենտրոնը, որը կոչվում է «Rue Saint Catherine»։
    Բորդոյի «Grand Theatre» թատրոնը, որտեղ բազմաթիվ շոուներ են անցկացվում, ավելի քան 250 տարեկան է։
    Արական սեռի բնակիչներին անվանում են Բորդելա։
  • Կին քաղաքացիներին անվանում են Բորդելեզ։
  • Հին քաղաքը նախկինում կոչվում էր «քնած գեղեցկուհի», քանի որ աղտոտվածությունը սևացրեց բոլոր պատերը։
  • Քաղաքի պատմական հատվածը «UNESCO»-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։
  • Քաղաքը հռոմեական տիրապետության տակ է անցել մ.թ.ա. 60 թվականին։
  • Բորդոն գտնվում է Փարիզից 310 մղոն հարավ-արևմուտք։
  • «Esplanade des Quinconcesis» քաղաքի հրապարակը ամենամեծն է Եվրոպայում։
  • Սա Ֆրանսիայի առաջին քաղաքն էր, որը հիմնեց հետազոտական ​​կենտրոն։
  • Բորդոյում արտադրվող գինու մեծ մասը կարմիր է, արտադրված սպիտակ գինիների միայն փոքր տեսականիով։
  • Քաղաքը բաժանված է թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և հատուկ տարածքը
  • Տարվա ընթացքում կան բազմաթիվ փառատոներ, այդ թվում՝ Բորդո գետի փառատոնը:
  • Վաճառվող ամենահայտնի էքսկուրսիաներից մեկը հետի փողոցներով քայլող էքսկուրսիաներն են
  • Զբոսաշրջիկների համար ամենահայտնի տեսարժան վայրը «Place de la Bourse»-ն է, որը կառուցվել է ֆրանսիացի տիրակալ Լուի XV-ի համար:
  • Բորդոն աշխարհի գլխավոր գինու փառատոնի վայրն է՝ «Vinexpo»-ն, որը տեղի է ունենում ամեն տարի:

Թարգմանությունը կատարել եմ անգլերեն լեզվից։
Թարգմանության աղբյուրը՝ https://www.udrive.com.au/blog/fun-facts-about-french-city-bordeaux/

Оставьте комментарий