Այս օրը մենք սկսեցինք առավոտյան պարապմունքով։ Հետո գնացինք մեր դասարան և խաղացինք մի ինտելեկտուալ խաղ։ Այս խաղով մենք մարզեցինք մեր ուղեղները, այսինքն հարցերը այպիսին էին, որ մարզում էին մեր ուղեղները։ Այս խաղի կանոները այն է, որ մենք կազմում ենք հարցեր և տալիս մեր հակառակորդ թիմի ավագին, որպեսզի նա տանի իր խմբի մոտ և գտնեն հարցի պատասխանը երկու րոպեում։ Եթե այդ թիմը կարողացավ գտնել պատասխանը երկու րոպեում կստանա մեկ միավոր, իսկ եթե ոչ՝ կկորցնի մեկ միավոր։ Եթե ճիշտ է պատասխանում հարցին ստանում է 2 միավոր։ Հարցերը պատրաստել էինք ես և Ալեքսը։ Հարցերը տվեցինք մեր դասարանցիներին։ Մյուս դասին մենք խաղացինք անգլերեն խաղ։ Պետք է մեկ թիմ պահեր մեկ բառ և փորձեր բացատրել, իսկ մյուս թիմերը պետք է գուշակեին։ Իսկ ֆիզկուլտուրայի ժամին մենք կատարեցինք տարբեր վարժություններ և խաղացինք տարբեր խաղեր։ Նաև մեր ջոկատը «Մենք» ջոկատն է։ Մեր ջոկատը մասնակցում է նաև Ազգագրական փառատոն 2021-ին՝ «Ազգային ուտեստներ» նախագծով: Ես ուսումնասիրել և գրել էի Դոլմայի մասին։










